Ռիոյի խաղերը՝ ամենաթափանցիկի նշանաբանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռիո-2016»-ի հաշվիչ պալատի նախագահ  Ժոնաս Լոպիս դի Կարվալյու Ժունիորը ասել է, որ  Բրազիլիայի ֆինանսական վերահսկողության մարմինները նորարարություն են արել : Նպատակ կա օլիմպիական պատմությունում Ռիոյի խաղերը դարձնել ամենաթափանցիկը` պետական ծախսերի առումով: Ստեղծվելու է հատուկ համացանցային կենտրոն`  «Հսկիր Ռիո–2016–ը» անվանումով: Ամենայն մանրամասնությամբ կներկայացվեն բյուջետային ծախսերը, նույնիսկ   գրասենյակային  վերջին ամրակներն ու կոճգամները:

Օլիմպիական շինարարության վերաբերյալ  յուրաքանչյուր թերություն  կարող է համացանցում արձագանքել  ցանկացած բրազիլացի` պորտուգալերեն, իսպաներեն և անգլերեն լեզուներով:

Օլիմպիական կառույցների համար կծախսվի  2,4  միլիարդ ԱՄՆ դոլար: Բայց այս թիվը վերջնական չէ:

 




Լրահոս