Ֆերմերները մեծամասշտաբ ակցիա են իրականացնելու․ բունտ է հասունացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի ֆերմերները երկուշաբթի օրը ՀՀ սննդի անվտանգության տեսչության դիմաց բողոքի ակցիա են իրականացնելու՝ բարձրաձայնելու իրենց դժգոհությունը կապված ներմուծվող խոզերի և տարածված հիվանդության մասին։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ այս մասին ArmLur.am-ի խմբագրություն ահազանգ էր ստացվել, որ խոզերը սատկում են Աֆրիկյան ժանտախտի պատճառով։

Այս հարցով ֆերմերները դիմել էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, որ իրենց խնդրին որևէ լուծում առաջարկվի, սակայն, ինչպես նշում են ֆերմերները, փափուկ բարձ են դրել իրենց գլխի տակ և ճանապարհել։

Աննա Սրապիոնյան




Լրահոս