ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կոպեկներ ենք աշխատում ու տրանսպորտին տալիս»․ քաղաքացիները դեմ են տրանսպորտի թանկացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրո և համերաշխության հեղափոխություն արած իշխանությունները կարծես թե այդքան էլ սիրով և համերաշխությամբ տրամադրված չեն ժողովրդի նկատմամբ։

Դեռ մեկ տարի առաջ Տիգրան Ավինյանը որոշում կայացրեց, որ «հուսահատության գազելները» պետք է հեռացվեն և այդ «գազելներից» վերջինը վարեց անձամբ ինքը՝ չունենալով վարորդական իրավունքի D կարգ։

Այսպիսով՝  «հուսահատության գազելները» փոխարինվեցին չինական առավել մեծ, ավտոբուսներով, որոնք ավելի շատ անհանգստություն են պատճառում ուղևորներին, ստեղծում խցանումներ և կաթվածահար անում երևանյան երթևեկությունը։

Չնայած նրան, որ «գազելները» փոխելով` քաղաքային իշխանությունը խոստացավ թեթևացնել տրանսպորտի ծանրաբեռնվածությունը՝ արեց ճիշտ հակառակը։ Քաղաքացիները երթևեկում են մեկ ոտքի վրա կանգնած, շատ ժամանակ էլ՝ մի քանի հոգու փարված։ Հնարավոր է, որ իշխանությունները փորձել են այս կերպ ցույց տալ սերն ու համերաշխությունը առ երևանցի։

Չնայած երևանյան տրանսպորտի ծանրաբեռնված և կաթվածի հասցնող իրավիճակին, այս ֆոնի վրա էլ որոշում էր կայացվել, որ սեպտեմբեր ամսից տրանսպորտային միջոցները դառնալու են միասնական տոմսային համակարգով՝ սահմանված կոնկրետ գնացուցակով։

Փորձեցինք խոսել նաև քաղաքաղցիների հետ, հասկանալու համար, թե ինչ են կարծում տրանսպորտի թանկացման մասին և արդյո՞ք գոհ են տրանսպորտից։ Չնայած շատերը խուսափեցին տեսախցիկից, սակայն հարցվածները իրենց դժգոհությունը հայտնեցին։

Այս առթիվ ArmLur.am-ը զրուցել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս