Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը այսօր ժամը 12։00-ին ակցիա է իրականացնելու Կառավարության շենքի դիմաց։
Նախաձեռնության հիմնական պահանջն է՝ դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքների՝ այդ թվում Ոսկեպարի, Տիգրանաշենի հանձնումը, դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի ստեղծման ծրագիրը, Ադրբեջանի և միջազգային հանրության հետ բանակցել միայն և միայն արցախահայության Արցախ վերադարձի, անվտանգության ապահովման և կարգավիճակի օրակարգով։
Նախաձեռնությունը նաև կոչ է անում բոլոր հասարակական և քաղաքական ուժերին միանալ իրենց։
Աննա Սրապիոնյան