ՖՈՏՈ. Իտալական ամենահամեղ քաղցրավենիքը՝ Տիրամիսու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիրամիսու. իտալաական հայտնի քաղցրավենիքը, որը մեծ տարածում ունի ողջ աշխարհում և շատ սիրված է:

Տարբեր երկրներում փորձում են այն ներկայացնել նորովի, պատրաստել ամենահամեղ բաղադրատոմսով, սակայն, որքան էլ որ հաջող լինեն աշխարհի խոհանոցներում հայտնված տիրամիսուները, ամենահամեղ տիրամիսուն կարելի է վայելել Իտալիայում:

Այստեղ համեղ են տիրամիսուի բոլոր տարբերակները՝ դասական, պիստակի, ելակի, կարամելի համով տիրամիսուները:
Իտալական ամենահամեղ քաղցրավենիքը պատրաստելու համար նախ պետք է հարել 4 ձվի դեղնուց և 0.5 բաժակ շաքարավազ՝ մինչև ծավալը երեք անգամ շատանա և թողնել հանգստանա:

Մեկ այլ խորը ամանի մեջ հարել ¾ բաժակ սերուցքը և ¼ բաժակ շաքարավազը, ապա ավելացնել 1 բաժակ մասկարպոն տեսակի պանիր և հարել: Միատարր զանգված ստանալուց հետո ավելացնել նախապես հարված դեղուցն ու շաքարավազը և կրկին հարել:

Միմյանց խառնել 1 ¾ բաժակ խիտ էսպրեսսոն և 2 ճաշի գդալ ռոմը և մեկ կողմում թողնել:

Մատուցման ամանի հատակը պատել ոչ քաղցր կակաոյի փոշիով՝ մաղի օգնությամբ, վրան շարել սուրճի մեջ թաթախված խմորե ձողիկները և ավելացնել կրեմի մեկ շերտ: Հաջորդաբար շերտերը շարելուց հետո վրան ավելացնել կակաոյի փոշի և դնել սառնարանում:

Եթե մեկնեք Հռոմ հանգստի, ապա հիշեք, անպայման պետք է տիրամիսու ուտել: Լավագույն երկու վայրերը, որտեղ կարելի է իտալական քաղցրավենիքը փորձել, գտնվում են քաղաքի կենտրոնական հատվածներում. «Two sizes Tiramisu», «Mr 100 Tiramisu»:

Բարի ախորժակ

Հ. Բ.




Լրահոս