ՖՈՏՈ․ Գիշերը Բաղանիսի «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ թեժ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Բաղանիսի բնակիչները << Սարոյի աղբյուր>> ռեստորանի մոտ գիշերը փակել են միջպետական ճանապարհը՝ համաձայն չլնելով միակողմանի զիջումներին:

Տեղեկացնենք, որ տարածքները Ադրբեջանին հանձնելու հետեւանքով վտանգվելու է Բաղանիսը եւ այլ գյուղեր:

Ոսկեպարի բնակիչներն էլ են միացել գիշերը հավաքվածներին ու հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել, և չէր ասել ոչինչ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի պարտվողական որոշման մասին:

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը գիշերն այնտեղ էր, ArmLur.am-ին պատմեց, որ մարդիկ վճռական են, չեն հանձնելու իրենց բնակավայրերից ոչ մի սանտիմետր և որ Նիկոլ Փաշինյանը ստել է:




Լրահոս