Նիկոլ Փաշինյանը Ստեփանավանում լրագորողների հետ զրույցի ընթացքում, ի պատասխան լրագրողների հարցերին, նշել է, որ տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտության հարց է։
«Էս փուլում, երբ ես առաջին անգամ գնացել եմ Ոսկեպար, ասել եմ՝ հարգելի ոսկեպարցիներ, հիմա մենք գնում ենք սահմանազատման, և ըմբռնումն այն է, որ ըստ ամենայնի ՀՀ շահերից է բխում, Ադրբեջանի շահերից էլ, բայց մենք մեր տեսակետից ենք նայում, որ մենք հիմա գնանք ոչ թե նոր սահման ստեղծենք, այլ վերարտադրենք Խորհրդային Միության ժամանակ եղած սահմանները։ Իրենք ասել են, որոշ հարցեր են բարձրացրել, և այդ հարցերի մեծ մասն առնվազն այսօրվա այս փուլում հասցեագրված է։
Ոսկեպարում ասել եմ, ժողովուրդ, իսկ մենք կարո՞ղ է, այդուամենայնիվ, հաշվի առնելով, որ մենք սահմանի վերատադրության մասին ենք խոսում, գիտենք՝ որտեղով է անցնում սահմանը, դուք էլ գիտեք, բոլորը գիտեն։ Էլի եմ ասում, խոսքը ոչ թե 5-10 մետր ճշտության մասին է, այլ տեղանքը գիտենք՝ ոնց է։ Ասացի՝ կարո՞ղ է Ոսկեպարի համար սկսենք նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ, որովհետև մենք անընդհատ դրա մասին մտածում ենք, զգում ենք, որ Ոսկեպարի ժողովուրդն այդքան էլ լավ չի վերաբերվում, ասացին՝ չէ, պետք չէ անել։ Ես ասացի՝ շատ լավ, չուզեք՝ չենք անի, բայց խնդրում եմ՝ առնվազն հաշվի առեք, թե ինչու մենք այդ ճանապարհը չկառուցենք այն հատվածով, որը, վստահ ենք, մեր ինքնիշխան տարածքում ենք կառուցում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։