Հոգևորականները կրկին հայտնվել են իշխանականների թիրախում:
Բանն այն է, որ Տավուշում տեղի ունեցող վերջին թեժ զարգացումներից հետո տեղի բնակիչները դուրս են եկել փողոց և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ընդդեմ նոր տարածքային զիջումների:
Ակցիա իրականացնող քաղաքացիների կողքին են նաև հոգևորականները՝ Տավուշ թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ. նրանք ևս պայքարում են՝ ընդդեմ նոր զիջումների:
Սրա արդյունքում հոգևորականությունը հերթական անգամ հայտնվել է իշխանության թիրախում: ՔՊ-ականներից շատերը իրենց գրառումներում քննադատում և կոշտ հայտարարություններ են անում հոգևարականների, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի հասցեին: Իշխանականները թերևս գիտակցում են, որ այս իրավիճակում միայն եկեղեցին կարող է համախմբել մարդկանց իր շուրջ ու սրա մասով լուրջ մտահոգություներ ունեն: