ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԸ ՆՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի, 9-ի, 17-ի, 18-ի, 19-ի եւ 22-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մուրադյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին:

Շիրազ Գրիգորյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից։

Մարատ Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից։

Հարություն Մաշադյանը նշանակվել է Գլխավոր դատախազության՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

Ծովակ Մնացականյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Վաչե Ղազարյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

Գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Կարապետ Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Գայանե Աղաջանյանը փոխադրվել է Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին։

Կարեն Սուքիասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից։

Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արթուր Դանիելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երեւան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Մանյա Գալուստյանը փոխադրվել է նույն վարչության դատախազի պաշտոնին:

Արգամ Դալլաքյանը նշանակվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազի պաշտոնից:

Ռիտա Հարությունյանը նշանակվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Սպարտակ Մնացականյանը նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից։

Արթուր Հեբոյանը նշանակվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի ապրիլի 23-ից:

Դավիթ Ներսիսյանը նշանակվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:

Մարիա Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Արեգ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Հովհաննես Բաղյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մերի Ցականյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Նարեկ Արշակյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Հարություն Անդրեասյանը նշանակվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

Հրաչյա Մարգարյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարապետ Սմբատյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարապետ Մկրտչյանը փոխադրվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արմինե Սարգսյանը փոխադրվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

 

 

 

 

137 ՎԱՐՈՒՅԹ՝ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ

Որո՞նք են վերջին մեկ տարում հարուցված վարույթների պատճառները:

 

2023 թվականի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված հարյուր երեսունյոթ վարույթներից հարյուր յոթը կուսակցությունների հաշվետվություններին առնչվող խախտումների վերաբերյալ են։

Հարուցված վարույթներից քսաներկուսը կապված են հայտարարագրերին առնչվող խախտումների հետ։

Երեք վարույթ հարուցվել է նվերներ ընդունելու խախտման առնչությամբ։

Անհամատեղելիության պահանջներին առնչվող խախտումների վերաբերյալ հարուցվել է հինգ վարույթ։ Հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ վարույթներից  քսանը վերաբերել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելու խախտումներին։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Հակակոռուպցիոն դատարանում երեկ կայացել է 44-օրյա պատերազմում զոհված (անհետ կորած համարվող) «Քիմիկների գործով» նիստը։

Նիստը դռնփակ է եղել, հարցաքննվել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։

Ծնողները աղմկել են, ներսում բարձր ձայներ են լսվել։ Ըստ էության՝ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները հարցեր են տվել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարան հարցաքննության է հրավիրվելու նաեւ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա նախաքննության ընթացքում այս քրեական գործով հարցաքննվել եւ ցուցմունք է տվել, ուստի դատարանը հարցաքննության է հրավիրելու նաեւ նրան: Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարանում տեւական ժամանակ է՝ հարցաքննվում են անհետ կորած կամ զոհված զինծառայողների ծնողները. իսկ այդ գործով մեղադրյալներ են ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը եւ զորամասի այլ պաշտոնյաներ։ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին»:

 

 

 

ՊՆ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ ՔԱՐԵՐՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԶՈՔԱՆՉԻՆ

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում. ՊՆ փոխգնդապետը քարերով հարվածել է զոքանչին։

Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Բալահովիտ գյուղի տներից մեկում վիրավոր քաղաքացի կա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 14-րդ տան բակում հայտնաբերել են ամբողջությամբ արյան մեջ թաթախված, գլխի մասում վնասվածքներով տանտիրուհուն: Կասկածյալը քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ ձերբակալվել է:

 




Լրահոս