Եգիպտոսի իշխանությունները իսրայելական կողմին են փոխանցել ՀԱՄԱՍ շարժման առաջարկը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում մեկ տարով, որպեսզի պաղեստինյան արմատականները հրաժարվեն իսրայելական բանակի ստորաբաժանումների վրա հարձակումներից։ Այս մասին հայտնում է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը։
«Եգիպտոսը իսրայելական պատվիրակությանը փոխանցել է ՀԱՄԱՍ-ի առաջարկը Գազայում մեկ տարի ժամկետով ամբողջական հրադադարի մասին՝ իսրայելական ուժերի վրա արմատական խմբավորումների հարձակումները դադարեցնելու դիմաց»,-նշում է լրատվամիջոցը։
Բացի այդ, ըստ աղբյուրների, Կահիրեն հանդես է եկել սեփական նախաձեռնությամբ՝ պահանջելով Իսրայելի կողմից ռազմական գործողության ամբողջական սառեցում Գազայի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանի մոտ գտնվող Ռաֆահ քաղաքի տարածքում։ Համաձայնության դիմաց Եգիպտոսի իշխանությունները խոստանում են «առաջընթաց բանակցություններում» պաղեստինյան արմատական խմբավորումների հետ անկլավում գերեվարված և պահվող պատանդների փոխանակման վերաբերյալ։