Թել Ավիվում հակակառավարական ցույց է տեղի ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցուցարարները հավաքվել են Թել Ավիվի Ժողովրդավարության հրապարակում՝ բողոքելու կառավարության դեմ և կոչ են անում արտահերթ ընտրություններ անցկացնել ու համաձայնություն ձեռք բերել՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման շուրջ, գրում է Times of Israel-ը:

Բողոքի ակցիան կազմակերպել է «Փոփոխությունների սերունդ» շարժումը, որը հիմնադրվել է հոկտեմբերի 7-ի դեպքերից հետո և պահանջում է ազատ արձակել պատանդներին և փոխել Իսրայելի ղեկավարությունը։

Ոստիկանությունը պատնեշել է Բեգին փողոցի և Կապլան փողոցի հատվածները՝ ցույցը զսպելու համար, ինչպես նաև մոտակա ելքերը դեպի Այալոն մայրուղի՝ թույլ չտալու ցուցարարներին արգելափակել երթևեկությունը, ինչպես նրանք հաճախ են անում:

Ելույթներից բաղկացած ցույցի պաշտոնական մասի ավարտից հետո ցուցարարները կմիանան պատանդների ընտանիքների բողոքին, որը տեղի կունենա Բեգին փողոցի երկայնքով։




Լրահոս