ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ՝ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել, թե ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»:

Ինչպե՞ս մուտք գործել համակարգ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն եւ գաղտնաբառի միջոցով։ Համակարգի հասանելիությունը տրամադրվում է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից։

Ո՞ր տեսակի էլեկտրոնային ստորագրությունն է գործում
Համակարգում օտարերկրյա քաղաքացիների համար գործում է երկու տեսակի ստորագրություն՝ CoSign ՀԾՀ-ով եւ CoSign ՀՎՀՀ-ով տեսակները, որոնք տրամադրում է «Էկենգ» ՓԲԸ-ն։ CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը տրամադրվում է հետեւյալ դեպքերում՝ եթե օտարերկրյա քաղաքացինի չունի հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), եթե օտարերկրյա քաղաքացին, անկախ ՀԾՀ ունենալու հանգամանքից, չի գտնվում ՀՀ-ում։
Մնացած բոլոր դեպքերում տրամադրվում է CoSign ՀԾՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրություն։

Ի՞նչ անել նախքան ստորագրության ձեռքբերումը
CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը ձեռք բերելու համար օտարերկրյա քաղաքացին նախքան «Էկենգ» ՓԲԸ-ին դիմելը, պետք է հաշվառվի հարկային մարմնում (ձեռք բերի ՀՎՀՀ) եւ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից ստանա «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքի թույլտվություն։
Ինչպե՞ս ստանալ համակարգի հասանելիություն
Եթե քաղաքացին ունի ՀՎՀՀ, ապա անհրաժեշտ է www.e-request.am հարթակի միջոցով ՊԵԿ ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ (Ձեւաչափ 1), որից հետո իր էլեկտրոնային հասցեին կուղարկվի համակարգի հասանելիությունն ստանալու հղում։ Անցնելով հղմամբ՝ անհրաժեշտ է գրանցվել եւ ընտրել օգտվողի անունը եւ գաղտնաբառը։
Միաժամանակ, եթե օտարերկրյա քաղաքացին չունի ՀԾՀ կամ չի գտնվում ՀՀ-ում, ապա համակարգի հասանելիություն ստանալու համար դիմումի մեջ պետք է կատարի նաեւ նշում՝ Cosign ՀՎՀՀ-ով ստորագրության տեսակի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ (Ձեւաչափ 2): Անհրաժեշտ է հիշել, որ համակարգի հասանելիությունը ստանալուց հետո անհրաժեշտ է ձեռք բերել Cosign տեսակի էլեկտրոնային ստորագրություն՝ դիմելով www.ekeng.am «Էկենգ» ՓԲԸ-ին։
Ինչպե՞ս ձեռք բերել ՀՎՀՀ
Եթե օտարերկրյա քաղաքացին չունի ՀՎՀՀ, ապա www.e-request.am համակարգի միջոցով անհրաժեշտ է ուղարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համար ստանալու դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթը: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանա ՀՎՀՀ-ն, որից հետո համակարգի հասանելիությունն ստանալու դիմումը կարող է ներկայացնել նույն հարթակի միջոցով՝ վերը նշված եղանակով։
Իսկ ՀԾՀ ունեցող օտարերկրյա քաղաքացին ՀՎՀՀ ստանալու դիմումը կարող է ներկայացնել նաեւ առցանց՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային https://file-online.taxservice.am համակարգի միջոցով, որի ներկայացման համար էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր չէ։

ԲԱՆԿԻ ԱՌԱՋԻՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՏԱՐԱԾՔԸ
«Ֆասթ բանկն» արդեն վիրտուալ աշխարհում է եւ հասանելի է բոլորին հայկական ամենաթրենդային տիրույթում՝ Ֆասթեքսվերսում։ Այս քայլով բանկն իր հաճախորդներին է առաջարկում բանկային ծառայություններից օգտվելու նոր՝ ժամանակակից փորձառություն։
Ֆասթ Բանկի վիրտուալ տարածքը՝ Fspace-ը, բանկի հաճախորդների եւ, մասնավորապես, երիտասարդների այն սեգմենտի համար է, որն ակտիվ օգտվում է համացանցից եւ պատրաստ է թվային փոխակերպման, բարձր է գնահատում նորագույն տեխնոլոգիաները եւ, անշուշտ, ուզում է առանց որեւէ տեղ շտապելու եւ ավելորդ ժամանակ ծախսելու՝ աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած պահի հայտնվել Բանկում։
Fspace-ում Ֆասթ Բանկի աշխատակիցների, ավելի ճիշտ՝ նրանց ավատարների հետ հաճախորդները կարող են հաղորդակցվել private talk-ի միջոցով՝ զանգով։
Հնարավորություն կա նաեւ այդ պահին տարածքում գտնվող մարդկանց հետ խոսել public talk-ով կամ հաղորդագրություն գրելու միջոցով։ Ի դեպ, օգտատերերը եւս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները։
Բանկի թվային տարածքում հայտնվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fastexverse հավելվածը կամ գրանցվել կայքում, այնուհետեւ գրանցումը հաստատելուց հետո տեղափոխվել community բաժին եւ այնտեղ գտնել Fspace-ը։
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ։

ԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է Career City Fest-ԻՆ
«Կոնվերս բանկը» մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը եւ թափուր հաստիքները:
Բացի աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկատվությունը, Կոնվերս Բանկի տաղավարի այցելուներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ, խաղեր, նվերներ: Կանցկացվի նաեւ մրցույթ, որի շրջանակում կխաղարկվի երկու iPhone 15, ինչպես նաեւ գրքեր:
«Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից, ինչպես նաեւ հասկանալու Բանկի մրցունակությունն այս ոլորտում, անելիքները եւ սպասումները: Այս անգամ եւս ներկայացնելու ենք կարիերայի զարգացման հնարավորությունները, որպես գործատու կիսվելու ենք նոր արժեքներով ու այն մշակույթով, որը միավորում է բանկի աշխատակիցներին, մոտիվացնում ստեղծել նորն ու նպաստել ոլորտի զարգացմանը»,-ասել է «Կոնվերս բանկի» Մարդկային ռեսուրսների եւ կազմակերպական զարգացման դեպարտամենտի տնօրեն Շուշան Առաքելյանը:
«Կոնվերս բանկի» մրցակցային առավելություններից կարեւորվել է գործող խրախուսման լայն գործիքակազմը, այդ թվում՝ աջակցությունը աշխատակիցների վերապատրաստմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ աշխատանքային ներուժի իրացման հավասար պայմանների ապահովումը:

Career City Fest-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Career City Fest 2024-ին Իդրամն ու IDBank-ը կունենան իրենց տարբերվող ու նարնջագույն տաղավարները։ Կարիերայի քաղաքում այս տարի նույնպես երկու օր շարունակ՝ ապրիլի 27-ին ու 28-ին, Դուք ունեք անկրկնելի հնարավորություն ծանոթանալու Իդրամի եւ IDBank-ի կորպորատիվ մշակույթին եւ իհարկե թափուր հաստիքներին։
Մեր տաղավարներում Դուք ոչ միայն կմասնակցեք տարբեր վիկտորինաների եւ կշահեք նվերներ, այլ որ շատ ավելի կարեւոր է՝ հնարավորություն կունենաք շփվելու անմիջապես Մարդկային ռեսուրսների կառավարման աշխատակիցների ու ղեկավարների հետ, նրանց ուղղել հարցեր եւ ստանալ արժեքավոր խորհուրդներ Ձեր կարիերայի համար։
Ի դեպ, CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ եւ անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար։
Նշենք, որ թե՛ Իդրամը, թե՛ IDBank-ը մեծապես կարեւորում են իրենց աշխատակիցների համար լիարժեք ու հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծումը եւ, իհարկե, առաջարկում են արտոնությունների մի ամբողջ փաթեթ։ Բացի այդ, մեզ համար անչափ կարեւոր է մեր աշխատակիցների մասնագիտական աճը, ու լինելով IDBank-ի կամ Իդրամի աշխատակից՝ Դուք կունենանք վերապատրաստման եւ մասնագիտական աճի մեծ հնարավորություններ։
Եվ, այսպես, սպասում ենք Ձեզ մեր տաղավարներում, որ միասին բացահայտենք մասնագիտական նոր հնարավորություններով լի աշխարհը։

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ՀՈՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների վերահսկողության ընթացքում Արմավիրի մարզի Արաքս եւ Արարատի մարզի Մասիս համայնքներում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր:
Պարզվել է, որ քաղաքացիներ Խ.Կարապետյանն ու Գ.Պողոսյանը ձկնաբուծության նպատակով ապօրինի ջրառ են կատարել տարածքում ինքնաշատրվանող եւ խորքային 2-ական հորերից։
Տեսչական մարմնի տարածքային բաժինների պետերի որոշումներով կասեցվել է առանց համապատասխան թույլտվության 4 հորի շահագործումը:
Իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Ներկայացվել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ։




Լրահոս