Հայ համայնքը քայքայվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նիստը մեկնարկել է:

Ի տարբերություն նախորդ քառօրյայի, որին քիչ թվով պատգամավորներ էին ներկա, այսօր ներկա է խորհրդարանի մեծամասնությունը: Ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ում մտահոգում է  Թուրքիայի կողմից հարձակման ենթարկված Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղը:

Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ 1915-ին չկար հայկական պետություն, որը կպաշտպաներ մեր հայրենակիցներին թուրքերի հարձակումից: Իսկ հիմա չպետք է մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ անտարբեր լինել, պետք է քայլեր ձեռնարկել, առավել ևս, որ արդեն երկրորդ անգամ են Քեսաբից տեղահանվում մեր հայրենակիցները:

«Միգուցե արժե ԱԳ նախարարության հետ համատեղ գործողություններ ու քայլեր մշակել»,-ասաց պրն. Պողոսյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Հայաստանն իրավունք չունի միջամտելու  այլ երկրի ներքին գործերին: «Պետք է հրավիրել ԱԳ նախարարին, ով կներկայացնի` ինչ քայլեր են անհրաժեշտ մեր հայրենակիցներին օգնելու համար»,-եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:




Լրահոս