Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի:
BelTA գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եթե ինչ-որ մեկը մեր դեմ զենք կիրառի, մենք կպատասխանենք: Ընդ որում, ակնթարթորեն»,- ասել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ Մինսկը գծեր չի գծի, քանի որ, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ կարելի է «սահմանին գծեր քաշել և ինչ-որ բան ակնկալել», Բելառուսը չունի հազարավոր կիլոմետրեր։