Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ Շուշիի ազատագրման օրը պաշտոնապես դարձել է Եվրոպական Կինոակադեմիայի անդամ: Այս մասին կինոռեժիսորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական Կինոակադեմիայի անդամ: Սա տարիներ շարունակ անդադար աշխատանքի, իմ հայրենիքի, ընտանիքի ու աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացման ուղղակի արդյունքն է։
Որպես կինոռեժիսոր իմ գլխավոր միտումն է եղել պատմել իմ հայրենիքի մասին, ներկայացնել Արցախն ու Հայաստանը և օգնել հայկական կինոյի առաջխաղացմանը ամբողջ աշխարհում», – գրել է Ջիվան Ավետիսյանը՝ հավելելով, որ աշխատում է մի շարք կինոնախագծերի վրա, որոնցով նպատակ ունի հարթել իր հետագա ուղին դեպի էլ ավելի մեծ ձեռքբերումներ. «Քանի որ շատ ավելին է պետք անել՝ մեզանում ու աշխարհում էական փոփոխություններ ունենալու համար»։
Հուրի Բաղդասարյան