![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/66463264450b566463264450b6171587645266463264450b066463264450b2-1.jpeg)
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է: Այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։
Կոբախիձեն էլ իր հերթին նշել է․
«Մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևորությունը։ Մենք հավատում ենք, որ երկու երկրներն ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ»։