Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին այցելել Թբիլիսի նախքան նախընտրական քարոզարշավի մեկնարկը՝ այս աշնանը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։
«Թող գան այստեղ», – ասել է Զուրաբիշվիլին La Tribune de Dimanche թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է ակնկալում եվրոպացի առաջնորդներից՝ խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման և դրա ընդունման դեմ բողոքի ակցիաների ֆոնին։
«Էմմանուել Մակրոնն ինձ խոստացել էր գրեթե 2018 թվականի ընտրվելու պահից, որ նա պետք է անի դա մինչև սեպտեմբերին նախընտրական քարոզարշավի մեկնարկը, և ես նրան սպասում եմ Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին», – ավելացրել է նա: