Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մայիսի 18-ից 20-ը Մոլդովայի մայրաքաղաք Կիշինյովում մասնակցել է երկրորդ անգամ կայացած Chișinău Media European Cup միջազգային մրցաշարին։
Միջոցառմանը մասնակցել են 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Մոլդովայից, Գերմանիայից, Վրաստանից, Ռումինիայից, Իսրայելից եւ Ադրբեջանից։
Վիճակահանության արդյունքում Հայաստանի թիմը հայտնվել էր «մահվան» խմբում՝ Մոլդովայի, Վրաստանի եւ Ռումինիայի թիմերի հետ միասին։ Ցավոք, մեր տղաներին այս անգամ չհաջողվեց հաղթահարել խմբային փուլը, եւ նրանք լքեցին պայքարը, ինչպես եւ տանտերերի թիմը, որը նախորդ մրցաշարի հաղթողն էր։
Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Մոլդովայի մարզական լրագրողների ասոցիացիան է։ Հայաստանի լրագրողների թիմի գործընկերը FlyOne Armenia ավիաընկերությունն էր։ Կիշինյովում Հայաստանի թիմին աջակցել է Մոլդովայի հայ համայնքը։