Շենքեր՝ թղթից և կտորից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնացի ճարտարապետ Շիգերու Բանը, որի սիրված շինանյութը կարտոնե խողովակներն են, ստացել է հեղինակավոր Պրիտցկերյան մրցանակ: Ժուրին նշել է Բանի աշխատանքները բնական աղետներից տուժած տարբեր տարածաշրջաններում, ուր նա տների նախագծման ժամանակ օգտագործել է բամբուկ, կտոր և թուղթ:

Նրա ամենահայտնի աշխատանքներից է Նոր Զելանդիայի Կրայստչերտ քաղաքի երկրաշարժից հետո վերականգնված Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը հայտնի է որպես թղթյա տաճար:

2000-ին Հաննովերում Համաշխարհային ցուցահանդեսի այցելուները կարող էին տեսնել ճապոնական 72 մետրանոց տաղավարը, որը նույնպես կարտոնե խողովակներից էր պատրաստված:




Լրահոս