ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այնպես չի, որ ես այս որոշումից երջանկացել եմ. Սերժ Սարգսյանը արդարացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավճիռը հրապարակվեց: Նա արդարացվեց:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը այսօր ՝ մայիսի 31-ին, Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատավճիռը։

Համաձայն դատավճռի նրանք արդարացվեցին առաջադրված մեղադրանքում։ Վերջիններիս խափանման միջոցները վերացվեց, քաղհայցը՝ մերժվեց։

Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս