Հունիսի 4-ը՝ Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 4-ին՝ սկսած 1983 թվականից։

1982 թվականի օգոստոսի 19-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 31-րդ նստաշրջանի նորացված 7-րդ արտակարգ նստաշրջանի ժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Պաղեստինի հարցի վերաբերյալ, «մտահոգ լինելով Իսրայելի ագրեսիայի զոհ հանդիսացող մեծաթիվ պաղեստինցի և լիբանանցի անմեղ երեխաների ճակատագրով», հռչակել է, որպեսզի յուրաքանչյուր տարվա հունիսի 4-ը նշվի որպես ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր։

Օրը նշվում է ՝ ի հիշատակ իսրայելական ավիացիայի Լիբանանի՝ Բեյրութի բնակելի տարածքների վրա հարձակման, որը տեղի է ունեցել 1982 թվականի հունիսի 4-ին, ինչի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ, որոնց մեջ եղել են երեխաներ։

Հարձակման պատճառը դարձել է Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպան Շլոմո Արգովի վրա կատարված մահափորձը ահաբեկչական կազմակերպության՝ Աբու Նիդալի կողմից՝ 1982 թվականի հունիսի 3-ի լույս 4-ին, ինչը հանգեցրել է 1982 թվականի Լիբանանյան պատերազմին։




Լրահոս