Ուկրաինան և Ռուսաստանը շարունակել են միմյանց տարածքների օդային հարվածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինային հաջողվել է խոցել Ռուսաստանի կողմից հանրապետության ուղղությամբ արձակված 27 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերից 22-ը։ Զինվորականները չեն նշում, թե որտեղ են հայտնվել չխոցված հինգ սարքերը։

Ըստ ԶԼՄ-ների՝ Ռուսաստանը օդային հարձակում է իրականացրել Ուկրաինայի հինգ շրջանի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, վնասվել է արտադրական օբյեկտ։

Ռուսական կողմն էլ պնդում է, որ Բելգորոդի, Վորոնեժի և Կուրսկի շրջաններում խոցել են 5 ուկրաինական անօդաչու: Ըստ նախնական տվյալների, տուժածներ և ավերածություններ չկան:




Լրահոս