Մայրաքաղաքի կենտրոնի որոշ փողոցներ փակ կլինեն․ հայտնի է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և այլ բարձր ձայնով մոնտաժային և ապամոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով մի քանի փողոցների երթևեկությունը դադարեցվելու է միջոցառումներից 2 օր շուտ՝ հունիսի 5-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած մինչև հունիսի 10-ի առավոտյան ժամը 08:00-ը:

Ըստ այդմ՝ դադարեցվում են հետևյալ փողոցների երթևեկությունը՝

• Սարյան-Եկմալյան խաչմերուկից դեպի Սարյան-Պուշկինի խաչմերուկը: Սարյան փողոցից դեպի Եկմալյան փողոց տանող ներքին փողոցը բաց կլինի երթևեկության համար:
• Պուշկինից-Սարյան խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկը:
• Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Սպենդիարյան փողոցով դեպի Մոսկովյան 28 շենքի հետնաբակը՝ միայն բնակիչների համար անցանելիությամբ:
• Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Բաղրամյան-Մաշտոցի հատման հատվածի անցանելիությամբ:
• Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Թումանյան-Փարպեցու խաչմերուկը՝ Փարպեցու փողոցով ձախ դեպի Թումանյան փողոց անցանելիությամբ:

Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:




Լրահոս