«Հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամից կդառնա 50.000 դրամ: Քաղծառայության համակարգում միջինը քառասուն տոկոսով աշխատավարձերի բարձրացում կլինի»։
Արտեմ Ասատրյան
Վայ լուրջ ե՞ք ասում, 50 հազա՞ր, 5 հազարով բարձրացնելու ե՞ք։ Բայց ախր ո՞րտեղ պետք է ծախսենք այդ 5 հազարը, նման խոշոր գումարներ վտանգավոր էլ է՝ մարդ իր մոտ պահի։ չէ, ավելի լավ է՝ մնա ինչպես կա, թե չէ աշխատավարձերի՝ նման կտրուկ բարձրացումը միայն ավելորդ գլխացավանք է առաջացնում։ Բայց դե… Հայաստանն իսկապես որ բարգավաճում է, իսկ մի խումբ անամոթներ բողոքում են և գաղջ մթնոլորտ ստեղծում։ Թե ինչի՞ց եք բողոքում, աշխատավարձերն էլ բարձրացան, էլ ինչի՞ց եք դժգոհ…
Կարեն Վարդանյան