«Հրապարակ»-ը գրում է. «Առաջիկա օրերին արդեն «լայն» թափով կսկսեն գործել Աժ-ում տեղադրված 150 տեսախցիկները՝ անմահացնելու հայոց ազգընտիրների բոլոր արժանահիշատակ «դվիժենիները»։ Դրանք տեղադրված են ոչ միայն Աժ երկու շենքի ամեն մետրի վրա, այլև այգու տարածքում։ Այգում որտե՞ղ եք դրել «խցիկները»՝ հարցրինք Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին։ «Ծառերի վրա»։ Ի՞նչ ոտնձգություններ եք սպասում։ «Աստված չանի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։