ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ոչ ասֆալտ կա, ոչ գազ կա, ոչ ջուր կա. Արա 2 թաղամասի բնակիչը ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի Արա 2 թաղամասի բնակիչներից Նունիկը ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է, որ այդ նորակառույց թաղամասում չկա ոչ մի հարմարություն։
«Արդեն 6 ամիս է այստեղ ենք ապրում, ստեղ ոչ ասֆալտ կա, ոչ գազ կա, ոչ ջուր կա, բայց մեր առաջնային խնդիրը ջուրն է»։

Նունիկը դիմել է «Վեոլիա» ջրին, ասել են՝ 2 մլն գումար է անհրաժեշտ խնդիրը լուծելու համար։
«Եթե սա բնակելի թաղամաս է, ինչի՞ պետք է ամեն մեկը իրա համար ջուր քաշի, բա պետության դերը ո՞րն է։ էդքան հարկեր, տուրքեր վճարում ենք, ո՞նց կարա տենց լինի»։

ArmLur.am-ի զանգերին Աշտարակի համայնքապետարանից այդպես էլ չպատասխանեցին։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս