Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականը Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ դուրս գալու համար 30 միլիոն լարի (10 միլիոն դոլարից ավելի) պարգևավճար է ստացել։
«Առաջին 30 միլիոնը, որը նախատեսված էր խմբից դուրս գալու համար, արդեն փոխանցվել է ազգային հավաքականին: Ֆուտբոլիստների հետ հանդիպմանը նրանց հիշեցրինք, որ հաջորդ խաղում հաղթելու դեպքում կստանան ևս 30 միլիոն լարի»,- հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որի խոսքերը մեջբերում է ТАСС լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ վրացիները F խմբի երրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել էին Եվրո-2016-ի չեմպիոն Պորտուգալիայի թիմին և վաստակած չորս միավորով գրավել երրորդ տեղը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ: