![](https://armlur.am/wp-content/uploads/2024/06/Screenshot-2024-06-29-191221.png)
Բուխարեստում աշխատանքն է սկսել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԽՎ) խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանը։
31-րդ նստաշրջանի թեման է «ԵԱՀԿ-ի դերը ներկայիս անվտանգության ճարտարապետության մեջ. խորհրդարանական հեռանկար»: Նստաշրջանում, որը կշարունակվի մինչև հուլիսի 3-ը, նախատեսվում է ընդունել Բուխարեստի հռչակագիրը՝ անվտանգության, մարդու իրավունքների, տնտեսական և բնապահպանական խնդիրների վերաբերյալ առաջարկություններով, նաև նախատեսվում է ընտրել կազմակերպության նոր ղեկավար մարմիններ։
Ռուսաստանն ու Բելառուսը չեն մասնակցում նիստին, քանի որ Ռումինիայի իշխանությունները նախկինում հրաժարվել էին վիզաներ տրամադրել այդ երկրների պատվիրակության անդամներին։