![](https://armlur.am/wp-content/uploads/2024/07/1561752035_0_162_3067_1887_1920x0_80_0_0_d19b6dafb3be1e62da19d8df3fc7c810.jpg)
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 22-ին բաց և փակ նիստեր կանցկացնի՝ նվիրված Սիրիայում իրավիճակի քաղաքական և հումանիտար ասպեկտներին։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Հուլիսի 22-ին մենք կանցկացնենք ճեպազրույց և խորհրդակցություններ Սիրիայում իրավիճակի քաղաքական և հումանիտար ասպեկտների վերաբերյալ բանախոսները կլինեն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը, ինչպես նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը», – ասել է Նեբենզյան, հուլիսին Անվտանգության խորհրդի նախագահությունը Ռուսաստանին ՄԱԿ-ում փոխանցելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում: