Սերժ Սարգսյանը Հաագայում շփվել է շատ երկրների ղեկավարների հետ, այդ թվում` Ալիևի. Panorama.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաագայի Միջուկային անվտանգության գագաթնաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում ընդմիջումների ժամանակ, ճեմասրահում Նախագահ Սերժ Սարգսյանը շփումներ է ունեցել բազմաթիվ երկրների ղեկավարների հետ: Այդ մասին Panorama.am կայքին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները խոսել են Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում:

Հարցին, թե ինչու հանդիպումը  չի լուսաբանվել, Արման Սաղաթելյանն ասել է. «Հաագայի Միջուկային անվտանգության գագաթնաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում ընդմիջումների ժամանակ, ճեմասրահում նախագահ Սերժ Սարգսյանը շփումներ է ունեցել բազմաթիվ երկրների ղեկավարների հետ: Սրանք շատ ընդունված ձեւաչափի շփումներ են, որոնք սովորաբար չեն արձանագրվում պաշտոնական հաղորդագրություններում: Նախագահ Ալիեւի հետ նույնպես նման շփում եղել է Հաագայում»:




Լրահոս