Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կթեժացնի տարածաշրջանում առկա հակամարտությունների ներուժը: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հուլիսի կեսերին Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան Eagle Partner 2024 զորավարժությունների մասին հարցին։

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս զորավարժություններն անցկացվում են արդեն երկրորդ անգամ։

«Սա չափազանց ցավալի է և տագնապալի, հատկապես ՀԱՊԿ-ում Երևանի կողմից իր գործունեության փաստացի սառեցման ֆոնին։

Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում, ինչպես մենք բազմիցս տեսել ենք աշխարհի տարբեր ծայրերում, միայն կուժեղացնի տարածաշրջանում մնացած կոնֆլիկտային ներուժը և կստեղծի նոր բաժանարար գծեր, ոչ միայն բաժանարար գծեր, այլեւ հակամարտությունների օջախներ»,- նշել է նա։




Լրահոս