Ռումինիան երաշտի պատճառով ջրի սպառման սահմանափակումներ է մտցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայում անոմալ շոգ ալիքից հետո երաշտ է սկսվել։ Այս մասին հայտնում է Radio Romania-ն։
Ըստ հրապարակման՝ ջրամատակարարման սահմանափակումներ են մտցվել երկրի 449 բնակավայրերում (ընդհանուրի 15%-ը), այդ թվում՝ Դորոհոյ, Տարգու Նեամտ, Տարգու Օկնա, Ռոման, Պասկանի, Հիրլաու և մասամբ՝ կենտրոնական ջրամատակարարմամբ Յասի քաղաքներում։

251 բնակավայրերում, որտեղ չկա կենտրոնական ջրամատակարարում, այլ միայն ջրային առանձին աղբյուրներ, ցամաքել են հորերը։ Երաշտից ամենաշատը տուժել են Բոտոսանին, Յասին, Ալբան և Գորջը:

Չեռնավոդայում (Կոնստանցա շրջան) Ռումինիայի ատոմակայանում ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չկան։
«Ռումինական ջրերի» ազգային վարչակազմի ներկայացուցիչները հորդորում են բնակչությանը ռացիոնալ սպառել ջուրը, հատկապես խմելու ջուրը։




Լրահոս