“Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ հրաժարականի դիմում է գրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը՝ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մտերիմ ընկերը։ Հրաժարականն ընդունված է, Մուշեղյանն այլևս թաղապետ չէ։Թերթը գրում է, որ Մուշեղյանը, որը հայտնի է “մանումենտցի կյաժ Էդո” մականունով, համարվում է նախկին քաղաքապետի ամեռնամերձավոր անձանցից մեկը. Կարապետյանի առաջին նշանակումը հենց Մուշեղյանն էր։ Հետագայում նա դարձավ նաև ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար. ենթադրվում է, որ այդ պոստը ևս կթողնի։ Ուշ երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ Մուշեղյանի փոխարեն թաղապետ է նշանակվել նրա տեղակալ Հրայր Անտոնյանը, որը Մարգարյանի ընկերն է։
Արաբկիրի թաղապետը հրաժարական է տվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ