ՈՎ ԳԻՏԻ` ԻՆՉ ՄՈԼՈՒՑՔ ՈՒՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը, ինչպես հայտնի է, «Ռոտարի» ակումբի անդամ էր: Ակումբի անդամներից սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Տեր-Պողոսյանի կալանավորման սկզբում, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես է վերաբերում այդ փաստին, խորհուրդ էր տվել սպասել մինչեւ դատաքննության ավարտը եւ նոր միայն գնահատականներ խնդրել: Երեկ` վճռից հետո, կապվեցինք պարոն Ադիբեկյանի հետ, ով «Ռոտարի»-ի անունից ասաց. «Դե մարդը մոլուցք ունի, բոլորս էլ կարող է ինչ-որ մոլուցքներ ունենք, ո՞վ գիտի, ես շա՞տ գիտեմ… ու եթե դատարանը դատապարտել է, ուրեմն դա բազմակողմանի քննված բան է: Ու ափսոս, որ նման մարդը, որ Հայաստանին էդքան օգուտ է բերել, նման բանի համար պետք է 15 տարի մեկուսացվի»: Նաեւ ավելացրեց, որ կարեկցանքի նման մի բան է զգում Սերոբի հանդեպ ու «ես հասկանում եմ, բայց չեմ կիսում էդ մոտեցումը հայտնի օրինակում, ոչ էլ ողջունում»:  Ահարոն Ադիբեկյանը նույնիսկ մեզանում մի մխիթարական բան է տեսել. եթե մեզ մոտ այդ երեխաները ողջ են ու անգամ գումարներ են ստացել, Ռուսաստանում, նրա ասելով, «էդ էրեխեքին բռնաբարում, հետո սպանում են»:




Լրահոս