Մահ գազավորված ջրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում ծնողները մեղադրվում են գազավորված ջրով  5-ամյա դստերը սպանելու մեջ: Ընդ որում, այն իրականացվել է բավականին տարօրինակ եղանակով: Ծնողները որոշել են պատժել 5-ամյա աղջկան այն բանի համար, որ վերջինս նրանցից գաղտնի մի քիչ գազավորված ջուր է խմել: Նրանք ստիպել են աղջկան մահացու քանակությամբ գազավորված ջուր խմել:

Պետական մեղադրողը հայտարարել է, որ աղջկա հայրը և խորթ մայրը ստիպել են նրան այնքան քազավորված ջուր խմել, որ երեխայի օրգանիզմում կտրուկ նվազել է նատրիումի մակարդակը: Դա հանգեցրել է գլխուղեղի այտուցման:

Ինչպես պարզ է դարձել, երկու ժամից պակաս ժամանակահատվածում աղջիկն օգտագործել է երկու լիտրից ավելի քաղցր գազավորված ըմպելիք: Քննության վարկածով, դրանից հետո անցած մի քանի ժամվա ընթացքում ծնողներն ուշադրություն չեն դարձրել վտանգավոր ախտանիշներին:

Աղջիկը սկսել է ցավից բղավել, այնուհետև նա շարժազրկվել է և կորցրել գիտակցությունը: Միայն այդ բանից հետո ծնողներն աղջկան տարել են տեղի հիվանդանոց, որտեղից նրան ուղղաթիռով տեղափոխել են մասնագիտացված մանկական կլինիկա:

Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել մանկիկին, և նա մահացել է 2 օր անց, հայտնում է Reuters.:




Լրահոս