«Ղրիմն ուշադրության կենտրոնում. Ուկրաինայում ռուսաստանյան ագրեսիայի ազդեցությունը» համաժողովի ընթացքում «Ժառանգություն» հիմնադրամի ներկայացուցիչ Արիել Կոենը ուժեղ քննադատության է ենթարկել Ռուսաստանի նախագահին:
Նա նշել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սխալվում է ՝ հայտարարելով, թե Պուտինը կտրվել է իրականությունից:
Կոենի կարծիքով, Պուտինը ոչ թե կտրվել է իրականությունից, այլ նոր իրականություն է ստեղծում, որտեղ իր իշխանությունը կլինի բացարձակ և երկարատև:
Նրա խոսքով, Ռուսաստանը դեն է նետում «փափուկ ավտորիտարիզմի» դիմակը և ներկայանում է կարծր ավտորիտար ռեժիմի տեսքով:
Վերաշարադրելով ժամանակակից պատերազմի տեսության հիմնադիր Կարլ ֆոն Կլաուզեվիցի այն արտահայտությունը, թե պատերազմը քաղաքականության շարունակությունն է, Կոենը ասել է. «Պուտինը փոխում է խաղի կանոնները, նրա մոտ ոչ թե պատերազմն է քաղաքականության շարունակությունը, այլ քաղաքականությունը` պատերազմի: Նա ցույց տվեց դա Վրաստանում, այժմ նա ցույց է տալիս դա Ուկրաինայում: Որևէ մեկը թող բացատրի դա նախագահ Օբամային»: