Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.51մ (06.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 34սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 6-ը ներառյալ՝ 179.382մլն.մ³:

2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ և համաձայն Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131․038մլն.մ³:




Լրահոս