Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորվել՝ 91-ը, հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում երեք ընտանիքի ջարդ է իրականացրել, ինչի հետևանքով 19 մարդ մահացել է, իսկ 91-ը՝ վիրավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից Գազային իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 42 519-ի, ավելի քան 99,6 հազար մարդ վիրավորվել է։