Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ վաղն առավոտյան 09:30-ին ՀՑԹԻ-ում մեկնարկելու է միջազգային գիտաժողով` “The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները) թեմայով:
Գիտաժողովին մասնակցելու է շուրջ երեսուն գիտնական՝ Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիբանանից, Բրազիլիայից, Արգենտինայից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից և Իսպանիայից:
Գիտաժողովի ծրագիրն՝ այստեղ: