ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևան». տարբեր սերունդների երգիչները՝ մեկ նախագծում. տեսահոլովակի պրեմիերա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր սիրելի Երևան…

Երևանին նվիրված երգերի «Երևան» փոփուրի նոր նախագիծ՝ «IM Project»-ի կողմից: Փոփուրիում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի և Արամայիս Սահակյանի հայտնի « Մեր սիրելի Երևան» և «Չքնաղ երազ» երգերը, Արտեմի Այվազյանի և Հովհաննես Ղուկասյանի «Հեյ ջան Երևան», Լյուդվիգ Դուրյանի և Խաչատուր Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ» և այլ երգեր:

Նախագծում ընդգրկված են ինչպե՛ս հայտնի, այնպե՛ս էլ նորահայտ կամ հասարակությանը քիչ հայտնի անուններ: Նրանցից են հայ փոփ էստրադայի առաջին սերնդից բոլորիս հայտնի Աննա Խաչատրյանը, Անժելա Բարխուդարյանը, «Արցախի ձայներ» նախագծի առաջին կազմից հայկական երգարվեստ մուտք գործած Վարդան Բադալյանը, Նարեկ Բավեյանը, «Հայ սուպեր սթար 4» նախագծի ֆինալիստ և «Հայաստանի ձայնը 3» նախագծի հաղթող Ռաիսա Ավանեսյանը, «Ազգային երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Հարություն Մարգարյանը, դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանն ու այլոք:

Տեսահոլովակը, որը հրապարակվել է YouTube սոցիալական հարթակում, նկարահանվել է Նարեկ Քթոյանի կողմից, ով նաև նախագծի պրոդյուսերն է:




Լրահոս