Կոնվերս Բանկ. Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

24.8 միլիարդ ԱՄՆ դոլարի շուկայական կապիտալ ունեցող ներդրումային Robinhood Markets, Inc. ընկերությունը տարիներ առաջ որոշեց ժողովրդավարեցնել ֆինանսները բոլորի համար և հաջողեց:

Ապահովելով հասանելիություն արժեթղթերի երկրորդային շուկային՝ ընկերությունը հաճախորդներին տվեց խնայողությունների կառավարման, ճանաչված, հասկանալի բիզնեսում ներդրումների նոր հնարավորություն:

Հայաստանում ևս նման գործիքները պահանջված են:

Խնայողությունների կառավարումից մինչև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացում

Հայաստանում պարտատոմսերի շուկան թափ է հավաքել վերջին տարիներին. թողարկողները հիմնականում բանկերն են ու խոշոր բիզնեսը՝ հասկանալի, կայուն ընկերություններ, որոնց արժեթղթերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին կայուն աճ է ապահովում: Համաձայն Հայաստանի բանկերի միության տվյալների, 2024թ-ի 1-ին կիսամյակում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի պորտֆելն ավելացել է շուրջ 34 մլրդ դրամով կամ 8.7%-ով, իսկ արժեթղթերում ներդրումները՝ շուրջ 155 մլրդ դրամով կամ 8․4%-ով:

Ինչու՞ է մեծանում թողարկումների ծավալը: Պատասխանը պարզ է՝ աճում է հետաքրքրությունը պարտատոմսերի նպատմամբ, որոնք սկսել են դիտարկվել որպես խնայողությունների կառավարման, ներդրումների այլընտրանքային վստահելի եղանակ:

Աշխատանքներ են տարվում Հայաստանում պարտատոմսերի հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ

Այսօր Հայաստանում հասանելի է հիմնականում պարտատոմսերի ձեռքբերումը առաջնային շուկայում. այսինքն՝ թողարկողի կողմից տեղաբաշխման ժամանակ: Ընդ որում, գնորդներին առավելագույն հարմարավետության ապահովման նպատակով, պարտատոմսերի տեղաբաշխումը հետզհետե տեղափոխվում է առցանց հարթակներ:
Օրինակ՝ Կոնվերս Բանկն առաջիններից էր, որը սկսեց իր պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile-ով, ինչպես նաև ծրագային լուծում տվեց դեպոզիտար հաշիվների բացմանն առցանց տիրույթում՝ հաճախորդներին ազատելով Բանկ այցելելու անհրաժեշտությունից:

Իրավիճակն այլ է երկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսերի պարագայում. դրանցով գործարքներին հասանելիություն, որպես կանոն, ունեն բանկերն ու բրոքերային գործունեությամբ զբաղվող մասնագիտացված կառույցներն ու անձինք:

Նոր հայտ կապիտալի շուկայում

Դեռևս նախորդ տարվանից Կոնվերս Բանկն՝ իր Bank as a service կոնցեպտի շրջանակում սկսել է աշխատանքներն իր հավելվածի օգտատերերին երկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսերին հասանելիություն ապահովելու ուղղությամբ: Գործընկեր կազմակերպության հետ աշխատանքի հիմքում ֆինանսների հասանելիության մեծացումն էր ու հարմարավետությունը:

Մոտ մեկ տարի տևած աշխատանքների արդյունքում մշակվել է հարթակ, որը պոտենցիալ ներդրողներին կներկայացվի առաջիկա օրերին, այնուհետև նաև հասանելի կդառնա Converse Mobile հավելվածում՝ մեկ հարթակում ֆինանսների տնօրինման ու ներդրումների լավագույն փորձառության ապահովման նպատակով:

Ֆինանսներն իսկապես երբեք այսքան հասանելի չեն եղել:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս