Բազկամարտի աշխարհի չեմպիոն Ազատ Սրապյանին, միջազգային մրցահարթակներում տարած լուրջ հաղթանակների համար, ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից շնորհվել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ազատ Սրապյանը ծնունդով Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղից է Նա 10 անգամ նվաճել է Հայաստանի Հանրապետության բազկամարտի չեմպիոնի կոչումը 70 կիլոգրամ քաշային կարգում։ Ազատ Սրապյանը 2024 թվականի օգոստոսի 15-ից 25-ը մասնակցել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած բազկամարտի առաջնությանը, որին մասնակցում էին աշխարհի 62 պետությունների ներկայացուցիչներ։
Օգոստոսի 25-ին նա աջ ձեռքով գրավել է 1-ին տեղը՝ դառնալով աշխարհի չեմպիոն, իսկ ձախ ձեռքով՝ բրոնզե մեդալակիր։ Ազատը նաև Համահայկական խաղերի եռակի չեմպիոն է, Բալթիկայի գավաթի հաղթող, 2018 թվականի Սանկտ Պետերբուրգի մրցաշարի չեմպիոն, 2023-2024 թվականների Եվրոպայի փոխչեմպիոն։ Այնպես որ, նա միանգամայն արժանի է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանը, ինչը մեր համայնքի մարզաշխարհի համար ծանրակշիռ ձեռքբերում է, հպարտանալու առիթ։ Համոզված ենք, որ նա առաջիկայում էլ բարձր կպահի մեր հայրենիքի պատիվը միջազգային տարբեր մրցաշարերում»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։