Նոյեմբերի 13-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Եռակողմ հանդիպմանը ստորագրվել է «Համաձայնագիր Ադրբեջանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին»։
Նախագահները Բաքու են այցելել մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովին (COP29):