Կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Դոն Կիխոտին սպասելիս» նոր լիամետրաժ, հիբրիդային-վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Գոայի 55-րդ միջազգային հեղինակավոր կինոփառատոնի «Համաշխարհային կինո» բաժնում։ Սա փիլիսոփայական էսսե է՝ անդրադարձ հետպատերազմական Հայաստանի ներկային՝ ուր իրականն ու երեւակայականը խառնվել են իրար։
Գոայի միջազգային կինոփառատոնում տեղի կունենա ֆիլմի համաշխարհային պրեմիերան։