Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի Ա սերիայի տարվա լավագույն կիսապաշտպանի կոչման հավակնորդների ցուցակում: 35-ամյա Մխիթարյանն ավարտվող տարում Իտալիայի առաջնությունում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Լավագույնի կոչմանը հավակնում են նաև «Ինտերի» ֆուտբոլիստներ, թուրք Հաքան Չալհանօղլուն և իտալացի Նիկոլո Բարելան, Բերգամոյի «Ատալանտայի» նախկին և Թուրինի «Յուվենտուսի» ներկայիս խաղացող, հոլանդացի Թյոն Կոպմեյներսը, «Ռոմայից» արգենտինացի Պաուլո Դիբալան և «Յուվենտուսից» ֆրանսիական «Մարսել» տեղափոխված Ադրիեն Ռաբիոն:
Լավագույնը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին կայանալիք մրցանակաբաշխությունում: