Տեղեկությունները, թե Արարատի մարզում ոռոգման ջրի սակագինը բարձրացել է, իրականությանը չեն համապատասխանում: Armlur.am լրատվականի հետ զրույցում այս մասին ասաց ջրօգտագործողների «Վեդի» ընկերության տնօրեն Մարտին Առաքելյանը:
«Ընդհնարապես, 1 հա դիմաց գանձվող կոնկրետ գումար գոյություն չունի: Ոռոգման ջրի սակագինը հաշվվում է խ/մ-ով, իսկ 1 խ/մ ջրի դիմաց սահմանված է 11 դրամ սակագին:
Որքան ջուր գյուղացին օգտագործում է, այդքանի դիմաց էլ բնականաբար վճարում է: Ընդ որում, 11 դրամ սակագինը գործում է արդեն մի քանի տարի, և սակագնի բարձրացման խոսակցություններ այս պահին չկան: Ավելին, այս տարի ոչ մի դրամ գումար գյուղացուց դեռ չենք գանձել, կգանձենք զանգվածային ջրամատակակարումից հետո: Ինչքան ջրաչափը ցույց տա, այդքան էլ գանձելու ենք՝ ոչ ավել, ոչ պակաս»,- ասաց նա:
Մարտին Առաքելայանը նաև նշեց, որ ինքը զգուշացրել է գյուղացիներին՝ այն աշխատակիցը, ով կփորձի իրենցից ավել գումար գանձել, աշխատանքից միանգամից կազատվի: