Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, համակիրների, համախոհների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, իսկ նախնական ընտրությունների արդյունքում հաղթած թեկնածուն կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար։
ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն ասաց, որ հակված է իր թեկնածությունն առաջադրել, բայց վերջնական որոշումը քննարկումներից հետո կհայտնի․
«Դեռ ընթացակարգը պարզ չէ՝ ինչ ձևով է ընթանալու նախնական ընտրությունները, թիմի հետ պետք է քննարկեմ։ Շատ զանգեր եմ ստանում թե՛ թիմակիցներից, թե՛ գյումրեցիներից, ինձ համար էլ է շատ խնդրահարույց Գյումրիում ստեղծված այս իրավիճակը, որ պետք է արագ հանգուցալուծում ստանա այն։
Ես պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել այս իրավիճակի համար, բայց պետք է դեռ քննարկեմ թիմի հետ, ամենայն հավանականությամբ կառաջադրվեմ, քանի որ իրավիճակը բարդ է, բայց վերջնական որոշումը թիմակիցների հետ քննարկումններից հետո կասեմ»,-ասաց նա։
Քրիստինա Մուշեղյան