ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի ճռիկ-վռիկների հայտարարությունն ու իրավապահների «ասֆալտին փռելու օպերացիան»․ քանի ավտոշարասյուն են կանգնեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները 5 ավտոշարասյուն են կանգնեցրել ու բերման ենթարկել:

Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, հայտնի նախկին պաշտոնյաներից մեկի մեքենան արդեն երրորդ անգամ են կանգնեցել ու անձնակազմին տարել ոստիկանության տարբեր բաժիններ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նորանշանակ ՆԳ նախարարի նշանակումից հետո ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրահանգով ՀՀ-ում գործընթաց է մեկնարկել։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշվել է հանրապետությունում թիկնապահներով ու մի քանի մեքենաներով շրջող անձանց մեքենաները կանգնեցնել ու բերման ենթարկել՝ այդ ճանապարհով արգելելով հանրապետությունում մի քանի մեքենաներով ու թիկնապահներով պտտվելը: Արդեն 4 օր է, ինչ գործընթացը մեկնարկել է։
Իսկ ի՞նչն է եղել հրահանգի առիթը: Բանն այն է, որ նոյեմբերի 15-ին կայացած Կառավարության նիստում, Փաշինյանը, խոսելով իրավապահների աշխատանքի մասին, նշել էր, որ դատաիրավական համակարգին իրենք տրամադրել են այն ամենը, ինչ պահանջվել է, եւ այժմ ակնկալում են արդյունքներ։ Փաշինյանը Կառավարության նիստում նշել էր. «Ես որ գյուղ գնամ՝ նույն բաներից են խոսում, որ «էս մեկից» բոլորը էն ժամանակ վախենում էին, հիմա էլ են վախենում։ Նրանք, ովքեր մյուսներին վերեւից էին նայում, էլի անում են նույնը, ու ստացվում է՝ Հայաստանում թույլ իշխանություն է։ Կներեք, ուրեմն թույլը ուժային կառույցներն են։ Ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը ինձ «թույլ» անվանի»:

Ըստ էության՝ այս խոսքերի տողատակերում ազդակներ էին, որոնք ուղղված էին նրանց, ովքեր քաղաքում եւ գյուղերում մի քանի մեքենաներով ու թիկնապահներով են շրջում, անպատժելի են։

Կարճ ասած՝ մարդկանց «ասֆալտին փռելու» հերթական փուլն է մեկնարկել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս