Նոբելյան մրցանակակիր, մեքսիկացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը հոսպիտալացվել է:
Այս մասին Reuters-ին հայտնել են Մեքսիկոյի առողջապահության նախարարության երկու աշխատակից:
Գրողի մոտ հայտնաբերվել է ինֆեկցիա և ջրազրկում: Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ գրողը դուրս կգրվի առողջանալուն պես: