Աշխարհում մնացել է 2 առաջնորդ՝ ես և Պուտինը. Ռեջեփ Թայիփ Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում մնացել է երկու առաջնորդ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ milliyet.com.tr-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։

«Մենք այժմ երկու առաջնորդներ ենք աշխարհում. միայն ես ու Պուտինը: Ես սա չեմ ասում, քանի որ խոսքն իմ մասին է, ես խոսում եմ՝ ըստ գործերի: Ես իշխանության եմ արդեն 22 տարի։ Գրեթե նույն ժամկետն ունի Պուտինը: Մնացած բոլորը հեռացան։ Եվ մենք ցանկանում ենք, որ մեր երկխոսությունը շարունակվի։ Այստեղ կարևոր է շարունակել քաղաքականությունը։ Օրինակ, կանցլեր Անգելա Մերկելի հեռանալուց հետո Գերմանիայում քաղաքականությունն ավարտվեց»,- ասել է Էրդողանը։




Լրահոս